Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իսլամիստները իշխանություններին երկու շաբաթ ժամանակ են տվել

Իսլամիստները իշխանություններին երկու շաբաթ ժամանակ են տվել
17.11.2013 | 12:30

Նրանք չեն պնդում վերադարձնել Մուրսիին, բայց կոչ են անում` ազատ արձակել մյուս բանտարկյալներին:
Երեկ, Եգիպտոսի իսլամական միություն կուսակցությունը «Մահմեդական եղբայրություն» շարժման գլխավորությամբ հրապարակել է մի հայտարարություն, որում երկրի իշխանություններին առաջարկել է սկսել բանակցություններ` լուծելու քաղաքական ճգնաժամը:
Այս դեպքում իսլամիստները չեն դնում իրենց պայմանը` կապված իշխանությունից դուրս մնացած Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի վերադարձի հետ: Փոխարենը, «Մահմեդական եղբայրությունը» կոչ է անում դադարեցնել իրենց կողմնակիցների հետագա ձերբակալությունները, ինչպես նաև ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, որոնք կալանավորվել են բախումներից հետո:
Այս առաջարկի քննարկման համար իսլամիստները իշխանություններին երկու շաբաթ ժամանակ են տվել:

Հիշեցնենք, Եգիպտոսում «Մահմեդական եղբայրության» կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները սկսվեցին զինվորականների կողմից նախագահ Մուհամեդ Մուրսիին տապալելուց հետո: Միաժամանակ ձերբակալվեց շարժման գրեթե ողջ ղեկավարությունը, որոնք երկրի խոշոր քաղաքներում արյունալի գործողությունների և անկարգությունների պատճառ էին դարձել: Եգիպտոսում իրավիճակը մինչ օրս լարված է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ